Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Այս տարի Երևանի տոնը չի նշվի

Այս տարի Երևանի տոնը չի նշվի
11.10.2023 | 20:03

Նշվի ո՞ւմ համար, եթե Երևանի քաղաքապետն ընտրվել է այդ քաղաքի բնակիչների մի քանի տոկոսի կողմից, այդ թվում՝ այդ քաղաքում հաշվառված օտարերկրացիների, այդ քաղաքում պաշտոն վարող-վայելող անդեմ չինովնիկների ու ոստիկանների կողմից: Որպես ի՞նչ նշվի, եթե այդ քաղաքի քաղաքապետի ընտրությունը ոչ թե նրա թիմի, այլ ինչ-որ «հեղափոխության» հաղթանակ է ներկայացվում, որովհետև Պյուրոսի մասին կա՛մ չգիտեն, կա՛մ միտումնավոր լռում են:

Բայց նաև կասկած չունեմ, որ եթե նշվի՝ այդ քաղաքի հրապարակներում խելացնոր ցկցկացող ավելի շատ կլինի, քան՝ քվեարկությանը մասնակցած:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 5120

Մեկնաբանություններ